Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Պահանջվեցին նոր մոտեցումներ

Պահանջվեցին նոր մոտեցումներ
27.05.2014 | 23:01

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ մայիսի 27-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նախ անդրադարձ կատարվեց նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքին։ Դրանց մի զգալի մասը վերաբերում էր Գյումրիում բժշկական ծառայությունների տեղաբաշխման սկզբունքների, առկա խնդիրների վերլուծության հիման վրա առողջացման ծրագրի մշակմանը։ Նախարարին զեկուցվեց, որ աշխատանքային խումբն աշխատում է և առողջացման ծրագիրը կներկայացնի մեկ ամիս հետո։

Արմեն Մուրադյանը շեշտեց, որ օրախնդիր է բժշկական ծառայությունների որակի և առաջին հերթին` անվտանգության ապահովումը։
«Բուժհիմնարկների վերելակների առկայությունից ու սարքին վիճակից սկսած մինչև անհրաժեշտ մասնագետներով ու նյութատեխնիկական ապահովվածություն, մինչև շտապբուժօգնության կազմակերպում, նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական ծառայությունների անսխալ կազմակերպում։ Այն ամենը, ինչով պայմանավորված է հիվանդի կյանքին ու անվտանգությանը, խստագույնս վերահսկվելու է։ Իսկ պատասխանատվությունը կրելու են բուժհիմնարկների ղեկավարները»,- ասաց նախարարը։
Այս ենթատեքստում կարևորելով նաև մասնագետներով ապահովվածությունը` նախարարը մարզպետարանների առողջապահության վարչության ղեկավարներին երկու շաբաթ ժամանակ տվեց ներկայացնելու, թե մարզային բժշկական կազմակերպությունները նյութատեխնիկական և կադրային ինչ հագեցվածություն և ինչ կարիքներ ունեն։
«Սպիտակի բժշկական կենտրոնում միայն մեկ անեսթեզիոլոգ է աշխատում։ Իսկ ինչպես պետք է վարվեն, եթե միաժամանակ անհետաձելի վիրաբուժական միջամտություն կատարելու անհրաժեշտություն լինի, կամ, ասենք, մասնագետը հիվանդանա։ Պատահական չէ, որ հիվանդանոցներ այցելելիս առաջին հերթին ծանոթանում եմ վիրահատարանների և վերակենդանացման բաժանմունքների նյութատեխնիկական հագեցվածությանն ու մասնագետներով ապահովվածությանը։ Դժվար է համաձայնել այն մտքի հետ, որ մասնագետները մարզերում չեն ցանկանում աշխատել։ Մարզային մի շարք հիվանդանոցներում մենք արհեստավարժ շատ մասնագետներ ունենք։ Նշանակում է՝ ամենուր չեն հրապուրիչ պայմաններ առաջարկվում։ Սա բոլորիս խնդիրն է, և պետք է միասին լուծումներ գտնենք։ Մենք կփորձենք ԵՊԲՀ շրջանավարտներին ու ռեզիդենտներին ուղղորդել մարզերի լավագույն մասնագետների մոտ հմտություններ ձեռք բերելու, իսկ մարզերը հրապուրիչ պայմաններ առաջարկեն։ Խնդիր է նաև անեսթեզիոլոգների, այլ նեղ մասնգետների անհամաչափ բաշխվածությունը միևնույն մարզում»,- ասաց Արմեն Մուրադյանը։

Դիտվել է՝ 2022

Մեկնաբանություններ